• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարունն իմ քաղաքում, խնդիրներ, պրոբլեմներ

 

Եկավ գարունը: Օրերը տաքացան, արև, կապուտ երկինք, շուրջս` կանաչ,  բոլորի տրամադրությունը` բարձր: Սակայն գարնան   այս օրերին  կան խնդիրներ,  որոնք  անտեսել  չի կարելի և լուծում են պահանջում: Ամենուր  մարդիկ դուրս են գալիս  զբոսնելու,   ուրախ ժամանակ անցկացնելու,  ուտում  են  արևածաղիկ, պաղպաղակ… և աղբը  գցում հասարակական վայրերում` փողոցներում, զբոսայգիներում  և այլուր:  Մարդիկ  իրենց  տնամերձ  այգիներում  աճեցնում են ծաղիկներ, իսկ  երիտասարդները չեն  գնահատում մարդկանց աշխատանքը և չեն նկատում այդ ծաղիկների   գեղեցկությունը:  Կարող են տրորել, անցնել,  ծխախոտի մնացորդը  գցել:  Եվ  կարծես թե նրանք ամեն ինչը անում են շուրջբոլորը աղտոտելու համար:  Ես  տխրում  եմ,  երբ  տեսնում  եմ  այդ  աղտոտությունները:  Չ՞է  որ սա մեր քաղաքն  է, մեր  թաղամասը,  մեր  տունն ու  բակը:  Ինչպե՞ս   կարելի է:

 

                                                           Վարդանյան  Արմիդա  9-2 դասարան