Եկավ գարունը: Օրերը տաքացան, արև, կապուտ երկինք, շուրջս` կանաչ, բոլորի տրամադրությունը` բարձր: Սակայն գարնան այս օրերին կան խնդիրներ, որոնք անտեսել չի կարելի և լուծում են պահանջում: Ամենուր մարդիկ դուրս են գալիս զբոսնելու, ուրախ ժամանակ անցկացնելու, ուտում են արևածաղիկ, պաղպաղակ… և աղբը գցում հասարակական վայրերում` փողոցներում, զբոսայգիներում և այլուր: Մարդիկ իրենց տնամերձ այգիներում աճեցնում են ծաղիկներ, իսկ երիտասարդները չեն գնահատում մարդկանց աշխատանքը և չեն նկատում այդ ծաղիկների գեղեցկությունը: Կարող են տրորել, անցնել, ծխախոտի մնացորդը գցել: Եվ կարծես թե նրանք ամեն ինչը անում են շուրջբոլորը աղտոտելու համար: Ես տխրում եմ, երբ տեսնում եմ այդ աղտոտությունները: Չ՞է որ սա մեր քաղաքն է, մեր թաղամասը, մեր տունն ու բակը: Ինչպե՞ս կարելի է:
Վարդանյան Արմիդա 9-2 դասարան