• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՐԱՄԱՆ N 11-012

Վերապատրաստման դասընթացի մասնակցության մասին
20.01.2011 թ.

Դասավանդողներ Հասմիկ Նալբանդյանին, Գայանե Վարդանյանին, Գոհար Եղոյանին, Հայարփի Տոնոյանին, Գայանե Առաքելյանին, Շողիկ Պողոսյանին, Կարո Մանդալյանին ս.թ. հունվարի 24-ից 27-ը, 31-ին` ժամը 15:00-ից 20:00, ընդգրկել «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի «Միտք սերմանի'ր, ծառ տնկի'ր» բնապահպանական կրթության ձեռնարկի հիման վրա կազմակերպվող վերապատրաստման դասընթացին: Դասընթացի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները կայքում ներկայացնում են իրենց հաշվետվությունը: Մասնակիցներին նշանակել լրավճար դրամական ծախսերի «Մասնագիտական զարգացում» ուղղությունից:


Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան