mskh.am-ի նյութը.
- կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվություն, որ հրապարակում է կրթահամալիրի տնօրենը, աշխատակազմի ղեկավարը.
- դպրոցի, կրթական ծրագրի, ուսումնական աշխատանքի կազմակերպման հաշվետվություն-վերլուծություն.
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի նյութեր.
- դասավանդողների, սովորողների, դասարանների, խմբերի բլոգներից, ենթակայքերից բերվող`
- կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, աշխատողի, սովորողի ուսումնական աշխատանքի լուսաբանում և արդյունքներ` դասավանդողի, սովորողի, ծնողի ստեղծած տեքստ, ֆիլմ, աուդիոնյութ, լուսանկար (շարքը), ուսումնական նյութ.
- այլ ԶԼՄ-ներից, գիտա-հանրամատչելի, մանկա-պատանեկան, մանկավարժական ամսագրերից կրթահամալիրի դասավանդողի, սովորողի, ծնողի մեջբերած տեղեկություն.
- առցանց քննարկումներ, դասեր
mskh.am-ի նյութին ներկայացվող պահանջներ.
- նյութի լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օտարալեզու էջերի նյութերից.
- նյութի բովանդակության, տեխնիկական որակի պատասխանատուն հեղինակն է.
- սովորողի նյութը ենթակայքից գլխավոր էջ է բերվում ուսուցչի, դպրոցի, կայքի ղեկավարների կողմից կամ նրանց առաջարկով.
- սովորողի կողմից նյութի հրապարակումը դիտարկվում է որպես ուսումնական աշխատանք, գնահատվում է նրա դասավանդողի կողմից, անհրաժեշտության դեպքում խմբագրվում-սրբագրվում է կամ հետ է ուղարկվում սովորողին` վերամշակելու.
- նյութը ձևավորված է հեղինակի, կրթահամալիրի սովորողի, դասավանդողի ստեղծած որակյալ նկարով, չի կարող պարունակել համացանցից ներբեռնած նկար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հանրահայտ մարդու, հանրապետական, տարածաշրջանային, համաշխարհային, տիեզերական իրադարձության լուսանկար է.
- հրապարակվող թարգմանությունը, լրաքաղը կարող են ձևավորվել նաև աղբյուրում եղած նկարներով.
- նյութը չի պարունակում անորակ կամ վատ ձայնագրված երաժշտություն.
- մեջբերվող տեղեկությունը կարող է լինել կրթական բովանդակության հայտարարություն` մրցույթի, օլիմպիադայի, ստեղծագործական հավաքի, հանդիպման
- մեջբերվող տեղեկությամբ հրապարակման հեղինակը ուշադրություն է հրավիրում կրթական, գիտական, մշակութային, հայրենագիտական, մարզական, էկոլոգիական, տեխնոլոգիական իրադարարձության, խնդրի վրա.
- գլխավոր էջում նյութը վերևում անշարժ (երբ այն առաջին էջից չի իջնում) կարողէ լինել միայն կրթահամալիրի տնօրենի, հեղինակային կրթական ծրագրի համակարգողի որոշմամբ կամ թույլտվությամբ.
- mskh.am-ում հայերեն կարծիքը (comment) գրվում է միայն հայատառ.
- կարծիքը չի կարող պարունակել վիրավորանք, անպարկեշտ արտահայտություն.
- լատինատառ հայերեն կարծիքը առանց զգուշացնելու ջնջվում է mskh.am-ի ղեկավարի կողմից: