• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կայքում հրապարակվող նյութերին ներկայացվող պահանջներ

mskh.am-ի նյութը.

  • կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվություն, որ հրապարակում է կրթահամալիրի տնօրենը, աշխատակազմի ղեկավարը.
  • դպրոցի, կրթական ծրագրի, ուսումնական աշխատանքի կազմակերպման հաշվետվություն-վերլուծություն. 
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի նյութեր.
  • դասավանդողների, սովորողների, դասարանների, խմբերի բլոգներից, ենթակայքերից բերվող` 
    կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, աշխատողի, սովորողի ուսումնական աշխատանքի լուսաբանում և արդյունքներ` դասավանդողի, սովորողի, ծնողի ստեղծած տեքստ, ֆիլմ, աուդիոնյութ, լուսանկար (շարքը), ուսումնական նյութ.
    - այլ ԶԼՄ-ներից, գիտա-հանրամատչելի, մանկա-պատանեկան, մանկավարժական ամսագրերից կրթահամալիրի դասավանդողի, սովորողի, ծնողի մեջբերած տեղեկություն.
  • առցանց քննարկումներ, դասեր

mskh.am-ի նյութին ներկայացվող պահանջներ.

  • նյութի լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օտարալեզու էջերի նյութերից.
  • նյութի բովանդակության, տեխնիկական որակի պատասխանատուն հեղինակն է.
  • սովորողի նյութը ենթակայքից գլխավոր էջ է բերվում ուսուցչի, դպրոցի, կայքի ղեկավարների կողմից կամ նրանց առաջարկով.
  • սովորողի կողմից նյութի հրապարակումը դիտարկվում է որպես ուսումնական աշխատանք, գնահատվում է նրա դասավանդողի  կողմից, անհրաժեշտության դեպքում խմբագրվում-սրբագրվում է կամ հետ է ուղարկվում սովորողին` վերամշակելու.
  • նյութը ձևավորված է հեղինակի, կրթահամալիրի սովորողի, դասավանդողի ստեղծած որակյալ նկարով, չի կարող պարունակել համացանցից ներբեռնած նկար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հանրահայտ մարդու, հանրապետական, տարածաշրջանային, համաշխարհային, տիեզերական իրադարձության լուսանկար է.
  • հրապարակվող թարգմանությունը, լրաքաղը կարող են ձևավորվել նաև աղբյուրում եղած նկարներով.
  • նյութը չի պարունակում անորակ կամ վատ ձայնագրված երաժշտություն.
  • մեջբերվող տեղեկությունը կարող է լինել կրթական բովանդակության հայտարարություն` մրցույթի, օլիմպիադայի, ստեղծագործական հավաքի, հանդիպման
  • մեջբերվող տեղեկությամբ հրապարակման հեղինակը ուշադրություն է հրավիրում կրթական, գիտական, մշակութային, հայրենագիտական, մարզական, էկոլոգիական, տեխնոլոգիական իրադարարձության, խնդրի վրա. 
  • գլխավոր էջում նյութը վերևում անշարժ (երբ այն առաջին էջից չի իջնում) կարողէ լինել միայն կրթահամալիրի տնօրենի, հեղինակային կրթական ծրագրի համակարգողի որոշմամբ կամ թույլտվությամբ.
  • mskh.am-ում հայերեն կարծիքը (comment) գրվում է միայն հայատառ.
  • կարծիքը չի կարող պարունակել վիրավորանք, անպարկեշտ արտահայտություն.
  • լատինատառ  հայերեն կարծիքը առանց զգուշացնելու ջնջվում է mskh.am-ի ղեկավարի կողմից: