• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարօրինակ տոներ. Գրկախառնության և Բիթլզի միջազգային օրեր

Միջին դպրոց, ռուսերենի թարգմանչական խումբ

Ամբողջ աշխարհում հունվարի 21-ին նշվում է ամենաանսովոր տոներից մեկը` Գրկախառնության օրը: Նոր տոնի ավանդույթի համաձայն կարելի է նույնիսկ անծանոթ մարդկանց հետ ընկերաբար գրկախառնվել: Ավանդության համաձայն մարդիկ ընկերական գրկախառնության ժամանակ իրար  են փոխանցում հոգու ջերմությունը:    

2001 թվականից  սկսած ՅուՆԵՍԿՈՅ-ի որոշմամբ ամեն տարի հունվարի16-ը նշվում է  որպես «Բիթլզ»-ի համաշխարհային օր: Աշխարհի տարբեր երկրներում Pop երաժշտության երկրպագուները կարող են սիրելի խմբի համար ուրախանալ, շնորհավորել ընկերներին և մտերիմներին արդեն անցած 20-րդ դարի լավագույն խմբի՝ժամանակակից երաժշտության տարեգրքում հավերժ գրանցված  լիվերպուլյան հրաշալի և լեգենդար քառյակի օրվա առթիվ: 

Ղեկավար՝ Մ.Չորեկյան
Հ.Ղազարյան