• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր դպրոց, 1-2 դասարան

 

Ամենաուրախ ու ամենամեծ ծնունդը

Այսօր մեր դասընկեր Թերեզայի ծննդյան տարեդարձն է: Նա դարձավ յոթ տարեկան: Թերեզայի ծննդյան տոնին հյուր եկավ Լիլուշիկ անունով մի ծաղրածու` Թերեզայի ամենասիրելի ծաղրածուն: Թերեզան իր տարեդարձին հրավիրեց նաև մեր դպրոցի մյուս առաջին դասարանցիներին: Եվ բոլոր առաջինցիներով Լիլուշիկի հետ մի լավ խաղացինք, պարեցինք, երգեցինք: Շնորհավոր տարեդարձդ սիրելի Թերեզա, մենք քեզ ամենալավ բաներն ենք ցանկանում:

Ես ուզում եմ, որ ամեն օր ուրախ լինես և ամեն ինչ քո ասածով լինի: Սարգիս

Ցանկանում եմ, որ միշտ առողջ լինես: Գոհար

Ցանկանում եմ , որ խաղաղության մեջ ապրես ու շատ նվերներ ստանաս: Ալեքս

Ցանկանում եմ, որ լավ սովորես: Վահագն

Ուզում եմ, որ միշտ քեզ լավ զգաս: Մոնիկա

Միշտ ուրախ ու հպարտ լինես: Սեդա