Կար չկար մի ծակ կոշիկ կար :
Էս ծակ կոշիկը ապրում էր ամպերի մեջ , որովհետև վախենում էր, որ մարդիկ իրեն կգցեն աղբը: Իր համար ապրում էր ամպերի մեջ` ճնճղուկների հետ երգելով ու պարելով: Մի օր էլ պատահական հանդիպեց մի անպոչ գդալի.
- Ա’յ անպոչ գդալ, դո՞ւ ինչ գործ ունես այստեղ;
- Պոչս կոտրվեց , ես էլ վախեցած փախա, որ չխորտակվեմ ճաշաջրի մեջ:
-Ի~նչ լավ է, միասին կապրենք :
Այսպես ապրում էին անպոչ գդալն ու ծակ կոշիկը: Մի օր էլ հարևան ամպի տակ թաքնված տեսան մի անտակ թավայի:
-Ա’յ անտակ թավա, դո՞ւ էլ ես մարդկանցից փախել:
Թավան ծիծաղեց ու պատասխանեց.
-Այո, նրանք ուզում էին ինձ նկարի շրջանակ դարձնել:
-Լավ, դու էլ մեզ միացիր , այստեղ ապահով է , մեզ ոչ ոք չի գտնի:
Այսպես երկար ժամանակ ուրախ ապրում էին , երբ մի օր հոգնեցին, որ իրենք անտակ , ծակ ու անպոչ են: Որոշեցին մի ճար գտնել:
Անպոչ գդալը արևից մի շող պոկեց ու իր համար պոչ սարքեց:
Անտակ թավան ամպը իրեն տակ դարձրեց, իսկ կոշիկի ծակին փայլուն աստղ դրեցին: