• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՍԵՆՔ` ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ

Ավարտվեցին տոները, վերսկսվեցին դասերը: Բոլորին թվում է, թե մենք տարին պետք է սկսած լինենք թարմ ուժերով, հանգստացած, բայց արի ու տես, որ դա բոլորովին էլ այդպես չէ: 

Հիմա զարմացած կհարցնեք` ինչու: Դե, իհարկե քննական կենտրոնի առաջադրանքների պատճառով:

Եթե նկատել եք, քննական կենտրոնը անցկացնում է ստուգումներ տարբեր առարկաներից: Այո, դա կարգ է, մենք պետք է գրենք դրանք: Հիմակմտածեք` բա էլ ինչու է քննական կենտրոնը մեղավոր: Հիմա պատասխանեմ: Քննական կենտրոնը բոլորովին հաշվի չի առնում մեր ծանրաբեռնվածությունը և դեռ շարունակում է առաջադրանքներ տեղադրել կայքում, որոնք մենք պետք է կատարենք որոշակի ժամանակահատվածում: Դա պետք է համատեղենք մեր դասերի հետ, ինչպես նաև պարտադիր կերպով մասնակցենք ստուգատեսներին: Իսկ արդյոք մենք ֆիզիկապես ի վիճակի ենք տեղավորվել օրվա ժամերի մեջ:Կցանկանայի մեջբերել մանկավարժության կենտրոնի տեղեկանքը, ըստ որի միջին սովորողը ուսումնական պարտադիր աշխատանքով զբաղվում ենք 13 ժամ, իսկ պարտաճանաչ սովորողները օրական ավելի շատ են աշխատում, քան այդ միջինը: Իսկ ուսուցիչների դասի հաջողությունը ապահովում են սովորող աշակերտները: Իսկ այդքան ժամանակ ուսումնական աշխատանքով զբաղվելը արդեն իսկ վնաս է մեր առողջությանը: Եթե դրան գումարենք քննական կենտրոնի տված առաջադրանքների կատարման ժամանակը, ապա դա չափազանց շատ կլինի: Չկատարման դեպքում վտանգ է սպառնում մեր կիսամյակային գնահատականներին, քանի որ առաջադրանքներըվճռորոշ դեր են կատարում: Իսկ ինչ է, ամբողջ կիսամյակում կատարած աշխատանքները չե՞ն գնահատվում, գնահատվում են միայն ա՞յս առաջադրանքները: Եթե այդպես լիներ, կարող էինք ամբողջ կիսամյակում ոչինչ չանել, վերջում կատարել այս աշխատանքները և ստանալ բարձր գնահատականներ: Մյուս կողմից` եթե այդ առաջադրանքները, ստուգատեսները, օլիմպիադաները չկապվեն կիսամյակային գնահատականի հետ, սովորողները գուցե վատ կարձագանքեն դրանց, սակայն, կարծում եմ, պետք են ուրիշ խրախուսական միջոցներ, բայց ոչ գնահատականները:

Սակայն ես չեմ պատրաստվում ի հաշիվ իմ առողջության ստանալ այդ գնահատականները: Ուստի բոլոր սովորողների անունից խնդրում եմ այդ առաջադրանքները տեղափոխել ստուգատեսներից և օլիմպիադաներից հետո, չտրվեն միանգամից ու իրար վրա, այլ հերթով:

Շուշան Սողոմոնյան

11-2 դասարան