• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարին մեր դասարանում

Հայելի, որը տանում է տարբեր աշխարհներ

Մի օր աղջիկը հայելու մեջ իրեն էր նայում, և հայելու միջից մի կախարդանք դուրս թռավ: Աղջիկը հայտնվեց երկնքում:

Աղջկան դուր եկավ այդ տեղը: Հանկարծ նրա դիմաց հայտնվեց Եթերային փերի:  Նրանք ամպերի մեջ խաղում էին, թռչկոտում: Եթերային փերին ցույց տվեց իր ընկերներին: Աղջիկը շատ դուր եկավ փերիներին: Նրանք շատ լավ ժամանակ անցկացրին, և աղջիկը երեկոյան վերադարձավ տուն:

 Իսկ հաջորդ առավոտյան, երբ կանգնել հայելու առջև և զմայլվում էր իր գեղեցկությամբ, հայտնվեց մեկ այլ աշխարհում, որտեղ ամեն ինչ շոկոլադից էր: Աղջկան մոտեցավ մի շոկոլադե գնացք:

-Բարև’, աղջիկ,- ասաց գնացքը:

- Բարև’, գնացք,- ասաց զարմացած աղջիկը:

-Արի ես քեզ տանեմ, ուր ուզես:

-Ես ուզում եմ ինձ տանես այն շոկոլադե ծաղիկների մոտ,-ուրախ ասաց աղջիկը:

-Լա~վ,- ասաց ոգևորված գնացքը:

Աղջիկն ու գնացքը գնացին շոկոլադե երեխաների մոտ: Նրանք միասին ուրախ խաղում էին, վազվզում…

Հանկարծ աղջիկը նկատեց, որ արդեն շատ է հոգնել և վերադարձավ տուն:

…Այդպես աղջիկն օրը մի աշխարհում էր հայտնվում, երբ կանգնում էր իրենց հայելու առաջ…

 

 Ճամփորդություն թվերի աշխարհում

Մի օր ես բացեցի մաթեմատիկայի տետրս: Ա~յ, քեզ հրա~շք.,հայտնվեցի թվերի զարմանալի աշխարհում: Հանկարծ հայտնվեց 6-ը:

-Բարև’, վեց:

-Բարև’, աղջիկ: Արի ես քեզ ցույց տամ թվերի կախարդական աշխարհը,- ասաց զարմացած 6-ը:

Մինչ նրանք կշրջեին, հանկարծ հայտնվեց 2- ն ու ասաց.

-Դու ճամփորդում ես թվերի աշխարհում: Ես պատահաբար լսեցի ձեր խոսակցությունը:

_ Ես էլ պատահաբար ընկա այստեղ,- հուզված ասացի ես:

-Մի’ հուզվիր, սիրո’ւն աղջիկ,- ինձ հանգստացրեց 2-ը: Մենք քեզ կուղեկցենք ամեն տեղ, ու դու կհիանաս հրաշք-թվերի կախարդական աշխարհով:

Իմ ուրախությանը չափ չկար: Ուրախ- ուրախ վազեցի 6-ի և 2-ի հետևից: Հասմիկ Պետրոսյան

 

 

Ճամփորդություն թվերի աշխարհում

Որ անկեղծ ասեմ, մաթեմատիկայի դասերը այնքան էլ չեմ սիրում: Մի անգամ նստած էի մաթեմատիկայի դասին, ուսուցչուհիս ինձ խնդիր էր հանձնարարել լուծելու համար, ես այնքան տարվեցի դրանով, որ մի պահ գլուխս պտտվեց, և ես հայտնվեցի թվերի աշխարհում: Թվերը հերթով գալիս էին, հարգանքով գլուխ էին տալիս ինձ: Հանկարծ նրանք հերթով շարվեցին իրար կողքի, նրանց միացան գումարման, հանման և հավասարման նշանները: Եվ ահա ստացվեց իմ խնդրի լուծումը, որի վրա ես այդքան տանջվել էի: Ես սթափվեցի, ուրախ- ուրախ գրեցի խնդրի լուծումն ու տարա ուսուցչուհուս մոտ: Նա ինձ գովեց և մեկ հատ սիրուն ու թմբլիկ 5 դրեց օրագրումս: Գոռ Մելիտոնյան

Ձմեռ պապ ու ձյունանուշ

Երբ գալիս է Նոր տարին,

Մեզ հյուր է գալիս ձմեռ պապին,

Նրա հետ էլ` ձունանուշը`

Փոքրիկների ուրախությունը:

 

Արի արի Նոր տարի,

Սիրով արի Նոր տարի,

Գալդ բարի, Նոր տարի:

 Բարով արի Նոր տարի:

 

 Նվերներ է բերել ձմեռ պապին,

Համբույրներ էլ` ձյունանուշը,

Ուրախ, զվարթ են մանուկները,

Նվերներով լի է Նոր տարին:

 

 Արի, արի…Մելիքյան Հովհաննես