• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը

Լինում է չի լինում,մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս փնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանից շնիկին.

-Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում է նա:

-Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ ես սիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատ համեղ են:

  Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը և իսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղ ապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանից շնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանից ոսկորի մասին:

Արտյոմ Վառլամով

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան