• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առածներ

Այսօր խոսեցինք առածների ու ասացվածքների մասին: Քննարկեցինք, թե ինչ նպատակ կամ ասելիք ունեն դրանք, և պարզեցինք, որ առածները մարդկանց խրատելու և թերություններից ազատելու համար են: Հետո թվարկեցինք ու գրեցինք մի շարք արատներ, որոնցից կցանկանայինք ազատվել նոր տարում:  Օրինակ` ծուլությունից, անխելքությունից, թափթփվածությունից, փնթիությունից և վերջապես` քնկոտությունից:

Ավելի լավ է գայլ լինել, քան անխելք մարդ:

Արտյոմ Վառլամով

Ծույլը երբեք խելացի չի դառնա, որովհետև կալարի:

Շուշանիկ Թովմասյան

Ծույլը ծույլին կսիրի, բայց չարը` չարի'ն էլ չի սիրի:

Եվգենիա Մարտիրոսյան

Թափթփված մարդն իր գլուխն էլ կկորցնի, ընկերներին էլ:

Յուրա Դանիելյան և Մարիա Պախուցկայա

Քնկոտ մարդն ամեն ինչից կուշանա:

Մարիա Պախուցկայա

Քնկոտ մարդն արջից էլ վատ է:

Յուրա Դանիելյան

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան