• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր է…

Զվարճանքների այգում, որը պետք է կառուցվի ամերիկյան Կենտուկկի նահանգում, կավելանա նոյյան  տապանի  ճիշտ նմանակը` իրական չափերով:

NY Daily News-ը գրում է. «Աստվածաշնչյան կառույցի  նմանակը կառուցելու մասին հայտարարել է Ստիվ Բեշիր նահանգի նահանգապետը»: «Կարող եք չկասկածել, մենք կկառուցենք նոյյան տապանի նկարագրությանը համապատասխան տապան, ինչպես գրված է սուրբ գրքում: Տապանը վեր կխոյանա այն նույն տարբերակով, ինչպիսին հասանելի  եղել այն ժամանակվա ծովային կոնստրուկտորներին»,- ասել է նախագծի մասնակիցներից մեկը: Տապանի կառուցումից հետո այնտեղ կտեղավորեն կենդանիների: Սուրբ գրքի համաձայն` տապանը պետք է ունենա 300 արմունկաչափ երկարություն, 50 արմունկաչափ լայնություն և 30 արմունկաչափ բարձրություն: Մեկ արմունկաչափը մոտավորապես հավասար է կես մետրի: Նոյյան տապանի կրկնօրինակը  այգում միակ ցուցանմուշը չի լինի, սպասվում է, որ այնտեղ  վեր կխոյանան ուրիշ կառույցներ, որոնք հիշատակված են Աստվածաշնչում: Սպասվում է, որ  ժամանցային համալիրում կկառուցվի Բաբելոնյան աշտարակը: Այգում կկառուցվի թանգարան, որտեղ տեղ կգտնեն հիմնականում Աստվածաշնչում գրված իրողությունների մասին պատմող ցուցանմուշներ: Ունեցած լրատվության համաձայն` հոգևոր թեմաներով կառույցների շինարարությունը զվարճանքների այգում կավարտվի 2014 թվականին: Այգու կառուցման համար կներդրվի 150 միլիոն դոլար: Մտահղացման հեղինակները հույս ունեն, որ իրենց «Աստվածաշնչյան կառույցները» տեսնելու համար ամեն օր  այգի կայցելի մոտավորապես կես միլիոն մարդ:

Ավետիս, 9-1 դասարան

Ղեկավար` Գ. Փարվանյան