• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր է…

Դարի  դրամաշորթ  Մեդոֆֆի հողաթափերը վաճառվել են 6000 դոլարով:

Նյու Յորքում տեղի է ունեցել աճուրդ: Վաճառվում էին ԲեռնարՄեդոֆֆի` պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգի ստեղծողի անձնական իրերը: Ամենաթանկ գործը ադամանդով զարդարված մատանին էր, որը Մեդոֆֆը նվիրել էր իր կնոջը` Ռութին: Այն վաճառվեց 550,000 դոլարով: Իսկ «ամենահռչակավոր  ու հրապուրիչ» առարկան  հայտնի դրամաշորթի թավշե հողաթափերն էին, որոնք զարդարված էին տիրոջ ճաշակին համապատասխան: Հողաթափերը հենց սկզբից գնահատվեցին ու վաճառվեցին 6000,  իսկ ներքնազգեստների ևգուլպաների արկղը` 1700 դոլարով: Վաճառքի վերջում  կուտակվեց ավելի քան երկու միլիոն դոլար: Չի բացառվում այն,  որ այդ իրերը կծառայեն որպես հուշանվեր:

Արաքսյա Գևորգյան, 11-4

Ղեկավար`Ժ. Հակոբյան