• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միշտ նոր նախաձեռնություններով

Երբ ասում ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, պատկերացնում ես ոչ սովորական մի դպրոց. միշտ աշխույժ, միշտ արթուն, միշտ եռանդով լի ուսուցիչներ ու աշակերտներ, ստուգատեսներ, օլիմպիադաներ…

Կրթահամալիրում շատ իրադարձություններ են տեղի ունենում. երեկ, օրինակ, ստուգատեսի առաջին օրն էր: Մենք` կրթահամալիրցիներս, հավաքվել էինք մարմարյա սրահում, որտեղ արվեստին, երաժշտությանը նվիրված ստուգատեսն էր: Այստեղ, այսպես ասած, կազմակերպչական գործերը ղեկավարում էրԱրտավազդ Սողոմոնյանը, իսկ նրան օգնում էր Արմինե Բաբայանը: Ներկայացված նյութերը հիմանականում Ռուբեն Հախվերդյանի երգերի հիման վրա ստեղծված տեսահոլովակներ էին: Բացումն անցավ բուռն ծափահարությունների ներքո, ու բոլորս բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով մարմարյա սրահից գնացինք 6-րդլսարան, որտեղ մեզ էին սպասում Մանե Գևորգյանն ու Ելենա Չիլինգարյանը: Այստեղ էլ դիտեցինք բոլոր նյութերը: Ստուգատեսի առաջին օրն ավարտվեց. այն լի էր նյութերով, նորություններով, ուրախ ու հետաքրքիր պահերով:

Այսօր երկրորդ օրն է. սպասենք նոր անակնկալների ու հաճելի պահերի:

Լիանա Առաքելյան

Ավագ-դպրոց վարժարան