• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես փրկեցինք ծաղկին

Ալբերտ Միանասյան, 5-1 դասարան

Նոր դպրոց

Ես շատ լավ եմ անցկացրել իմ արձակուրդը և ուրախ եմ, որ եկել եմ դպրոց: Աշխատել եմ և չեմ մոռացել իմ անցած դասերը: Իսկ հիմա կպատմեմ մի պատմություն, որը կզվարճացնի ձեզ:

Արձակուրդի օրերից մի օր ես և իմ մայրիկը վերելակ մտանք. մեզ հետ մտավ նաև մի տղա: Այդ տղան ծաղիկ էր տանում իր սիրելի ընկերուհուն: Երբ որ դռները փակվեցին, ծաղիկը մնաց դռան տակ: Տղան սարսափեց և քարացավ իր տեղում: Մայրիկս ասաց` սպասիր, չշարժվես: Մենք բացեցինք դուռը, և ծաղիկը անվնաս դուրս եկավ: Տղան շնորհակալություն հայտնեց և գնաց: Ես և մայրիկս անընդհատ ծիծաղում էինք: