• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շարունակում ենք պատմել

Ամանորը դիմավորեցինք Սևանում:

Այնտեղ շատ ձյուն կար: Ձնագնդի խաղացինք:  Երեկոյան մայրիկիս օգնեցի, որ աղցաններ պատրաստենք: Ամանորյա սեղանը ես և քույրիկս ձևավորեցինք: Իսկ երբ խփեց 12 –ը ես աստիճանների վրա տեսա իմ նվերը` <<Վինքսի >>ձեռնոց, գլխարկ և շարֆ: Շատ ուրախացա:

 

Իլոնա

 

Ես էլ եմ օգնել մայրիկիս և միասին    աղցան ենք պատրաստել, տոնածառն ենք զարդարել: Նոր տարվա գիշերը  ես  մեծ հրավառություն եմ տեսել: Շատ փայլուն լույսեր էին: Ձմեռ պապիկը իմ նվերը դրել էր դռան տակ. Ինձ կոնֆետ էր բերել, մնացածը դեռ կբերի: 

Շատ հյուր ենք գնացել, համով բաներ ենք կերել:

 

Միքայել

 

Ես Նոր տարին  դիմավորել եմ գյուղում` տատիկիս տանը: Այնտեղ շատ ձյուն կար: Մեծ ձնեմարդ ենք պատրաստել: Ձմեռ պապիկը իմ նվերը նույնպես դրել  էր  աստիճաններին. Ինձ իմ ուզած բաներն էր բերել:

 

Գոռ

 

Մինչ մյուսները պատմում էին, Էրիկը շատ էր տխրել: Մեր հարցին, թե նա ինչու է տխրել, պատասխանեց.

-         Բոլորը դիմավորել էին տանը, իսկ ես ռեստորանում: