• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սերգեյ Փարաջանովի դերում Սերգեյ Ղազարովը

Ռուսերենից թարգմանեց Ա. Թովմասյանը

Ղեկավար`Ժ.Հակոբյան     

Ռուսական «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերությունը նախաձեռնել է մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին կենսագրական խաղարկային ֆիլմի նկարահանումները: Այդ նախագծի ֆինանսավորման հիմնական բեռն ընկած է ռուսական պետության վրա: Բյուջետային միջոցները հատկացվել են կինեմատոգրաֆիայի աջակցման ֆոնդի կողմից: Ֆիլմի ֆինանսավորման մեջ իրենց ներդրումը կունենան նաւև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության Միջպետական ֆոնդը և Հայաստանի մշակույթի նախարարությունը: Չբավականացնող դրամական միջոցները կինոընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Դիշդիշյանը հայթայթեց մասնավոր դոնորների և ներդրողների շնորհիվ: Կինոնկարի բյուջեն արդեն ձևավորված է և կազմում է երեք միլիոն եվրո:

Ֆիլմի ռեժիսորը «Ցենտրալ Փարթներշիփ»-ի սեփականատիրոջ կինն է` Աննա Մելիքյանը, ում նկարած <<Ջրահարսը>> ֆիլմը 2007-ին Ռուսաստանի կողմից առաջադրվել էր «Օսկարի»: Սցենարը գրել է Իրակլի Կվիրիկիձեն: Նա անձամբ ծանոթ է եղել Փարաջանովի հետ: Իսկ գլխավոր հերոսի դերում կլինի մոսկվացի հիանալի դերասան Սերգեյ Ղազարովը:

Նկարահանումները կշարունակվեն ամբողջ 2011թ. ընթացքում: Ֆիլմի հեղինակները պատրաստվում են նկարահանումներ անել Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, Կիևում, Փարիզում և Ռոտերդամում:  

Աղբյուր`”Կինոարվեստ” ամսագիրը