• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Այս ուսումնական տարվա  առաջին կիսամյակում վարսահարդարման  դասընթացը ընթացել է ըստ նախատեսված ծրագրի: Սովորողները կատարել են տարբեր տեսակի հյուսվածքներ, սանրվածքի տեսակներ, հարդարել են միմյանց մազերը, ինչպես նաև աշխատել են կրթահամալիրի տարբեր դպրոցներում: Հոկտեմբերի29-ին ուսումնական ճամփորդության ենք մեկնել Զվարթնոց և Էջմիածին: Սովորողները ծանոթացել են Արմավիրի մարզի պատմամշակույթային հուշարձաններին: Հոկտեմբերի30-ին մասնակցել ենք EXPO  Digitec ցուցահանդեսին: Նոյեմբերին մասնակցել ենք ՄխիթարՍեբաստացուն  նվիրված միջոցառումներին, հագուստների ցուցադրության ժամանակ  հարդարել ենք բոլոր մասնակիցների մազերը: Դեկտեմբերին շարունակվել է խորացված ուսուցման դասընթացը: Ակտիվորեն մասնակցել ենք նաև ձմեռային ճամբարին: Ձմեռային  ճամբարի օրերին վարսահարդարների  մի քանի խմբեր  հարդարելեն կրթահամալիրի տարբեր դպրոցներում  սովորողների  մազերը  «Սանրվածքների  օրվա» շրջանակներում: Կրթահամալիրի աշխատողների ծննդյան օրերին կատարել ենք մազերի ձևավորումներ:  Մասնակցել եմ բոլոր ուրբաթօրյա շնորհանդեսներին, մասնագիտական սեմինարներին: Չեմ բացակայել:

Մելանիա Էլոյան