• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսը սկսված է

Մանե Գևորգյան

Պատկերացրեք` մի օր արթնանում եք, ու ձեզ աում են, որ ոչ միայն սովորական աշակերտ եք, այլև որևէ նախագծի պատասխանատու, և ինչպես Ելենան է ասում` տնօրեն:
Չնայած դեռ տնօրենի պաշտոնին չենք հասել, Ելենան` Աիդա Սարգսյանի «Հեքիաթներ մտքի սահմանից դուրս» ցուցադրությունից հետո իրեն տնօրեն է համարում:
 Այսօր 6-րդ լսարանում ներկայացրինք թարգմանչական-հրատարակչական, քաղաքացիական և այլ նախագծերի ստուգատեսները:
Սա միյան սկիզբն էր` ստուգատեսները շարունակվելու են մինչև հունվարի 18-ը. այսինքն մի քանի օր շարունակ տնօրեն ենք համարելու Ելենային:
 Ես` ինձ դեռ տնօրեն չհամարող Մանե Գևորգյանս, և Հրայրը ներկայացրինք թարգմանչական-հրատարակչական ստուգատեսը: Ներկայացվեցին ինը հետաքրքիր և յուրահատուկ թարգմանություններ: Նյութերը տարբեր լեզուներով էին՝ ռուսերեն, գերմաներեն, իսկպաներեն, սակայն Գրիգորյան Տիգրանին ստիպել արաբերեն մի քանի բառ ասել, մեզ չհաջողվեց. Վարդուհին լավ ճնշել էր Տիգրանին: Թարգմանությունները կատարվել էին այս կիսամյակի ընթացքում և տեղ գտել կրթահամալիրի կայքում:
Վերը նշված աշխատանքներին հաջորդեց քաղաքացիական և այլ նախագծերի ստուգատեսը:
Ելենան ևս մեկ անգամ հիշեցրեց իր անունն ու մտնելով այդ անվան կերպարի մեջ` վարեց ստուգատեսը: Ներկայացվեցին կիսամյակի ընթացքում կատարված 2 սոցիոլոգիական ուսումնասիրություններ և մեկ նախագիծ:
Ստուգատեսը ևս մի հնարավորություն է կիսամյակում կատարած աշխատանքները ամփոփելու և բոլորին ներկայացնելու համար: Սկիզբը հաջողվեց. կփորձենք այսպես շարունակել…

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան