• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոնարհում Օհան Դուրյանի հիշատակի առաջ

Այսօր առավոտյան ընդհանուր պարապունքի ժամանակ տեսաֆիլմ դիտեցինք հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի մասին, ծափահարեցինք նրան և հրաժեշտ տվեցինք:

Նախորոք պաշտոնապես հայտարարված ժամին մի խումբ աշակերտներս տիար Բլեյանի և ընկեր Արմինեի ղեկավարությամբ ուղևորվեցինք Օպերայի և բալետի շենք` մեր հարգանքի տուրքը մատուցելու մեծ երաժշտի և մասնակցելու նրա  հոգեհանգստին: Հավաքվել էին շատ մարդիկ` դերասաններ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հանգուցյալի հարազատնեը: Բոլորը լռությամբ սգում էին մեծ դիրիժորի մահը: Օհան Դուրյանի դին շենքից ծափողջյուններով հանեցին… Օհան Դուրյանը գրավել է ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների հարգանքն ու սերը: Նրա անունը միշտ վառ կմնա մեր հուշերում:

 

Լուսինե Իսրայելյան, Էլեն Պարսամյան
10-4 դասարան