• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը շնորհակալական էր

Նյութը պատրաստեցին

Արփի Թովմասյանը, Դիանա Զորյանը, 6-2 դաս.

Նոր դպրոց

Օրը սկսեցինք շնորհակալությունով. օրը շնորհակալական էր: Շնորհակալություն հայտնեցինք վեց տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Մոռացանք գերմաներենը. տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գերմաներեն և գերմաներեն պատասխանեց` խնդրեմ: Հետո հինգերորդ դասարանցիների օգնությամբ մարզեցինք մեր մարմինը: Ի դեպ` Էմմային, Աշխենին և Ինգային հաջողվեց մեզ բոլորիս մարզել: Մարզանքից հետո վայելեցինք Արուսյակի ջութակի մեղեդու նուրբ հնչյունները, հանգստացրինք մեր ծանրաբեռնված գլուխները: Ուրախացանք մեր նոր աշակերտուհի` գեղեցկուհիԻնգայի գալուստով:

Շնորհակալ ենք, օր: