• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասեր առանց սթրեսի` 10 ոսկե կանոն

Եթե երեխայի հետ տնային հանձնարարությունները համատեղ կատարելը սովորաբար ավարտվում է կռիվներով և վատ տրամադրությամբ, եթե երեխայի հետ դասեր անելը Ձեզ համար ոչ պակաս տանջանք է, քան երեխայի համար, ապա այս հոդվածը Ձեզ համար է:

Մայրերի համար Supermams.ru կայքը տալիս է 10 պարզ խորհուրդ, ինչպես  դասերը պատրաստել առանց սթրեսի, արդյունավետ և արագ:

Կանոն № 1- Պարզեք պատճառը

Եթե երեխան ոչ մի կերպ չի նստում տնային աշխատանքները կատարելու, նա հորինում է անավարտ պատրվակներ կամ մտածված ժամանակ է ձգձգում, որպեսզի դաս չանի, անպայման պարզեք, թե ինչն է պատճառը: Կարևոր է հասկանալ դաս չանելու ցանկությունը տարածվում է բոլոր դասերի, թե կոնկրետ առարկաների վրա: Եթե երեխան ընդհանրապես ցանկություն չունի դաս անելու, ապա անցնենք № 2 և № 3 կանոններին:

Եթե բացասական զգացմունքներ առաջացնում են կոնկրետ առարկաներ, հարցրեք պատճառը: Կարող են բազում պատճառներ լինել` երեխան չի ընկալում առարկան, չի սիրում ուսուցչին, այդ առարկայի դասերը երեխայի մոտ առաջացնում են որոշ տհաճ զուգորդություններ և այլն: Կարդացեք Կանոն № 8:

Կանոն № 2- Թույլ տվեք շեղվել

Երբ երեխան գալիս է դպրոցից, մի´ ստիպեք միանգամից դասերը պատրաստել: Նա ընդմիջման կարիք ունի, որպեսզի կտրվի և շեղվի դպրոցի խնդիրներից: Իդեալական կլինի, եթե այդ ընդմիջման ընթացքում երեխան ճաշի կամ ետճաշիկ անի, զբոսնի դրսում կամ ակտիվ խաղեր խաղա:

Կրտսեր դպրոցականներին հարկավոր է նաև քնել: Մեծ նշանակություն ունեն Ձեր երեխայի տարիքը, խառնվածքը, առողջական վիճակը: Կարևոր է, որ նա հանգստացած և թարմ ուղեղով նստի դաս անելու:


Կանոն № 3- Ստեղծեք ծիսակարգ

Ստեղծեք դասերն առանց սթրեսի պատրաստելու սահմանված ծիսակարգ: Օրինակ` աշխատեք, որպեսզի Ձեր երեխան միշտ դասերը պատրսատի նույն ժամին: Օրվա ռեժիմն ընդհանրապես օգտակար է, իսկ կոնկրետ այս դեպքում ռեժիմը սովորեցնում է ձգվածություն և կազմակերպվածություն: Բացի այդ, երեխան ենթագիտակցորեն սկսում է այդ գործընթացը ընդունել որպես շարունակական, ինքնին հասկանալի որևէ երևույթ, ինչպես սնվելը, քնելուց առաջ լվացվելը և այլն:

Հնարավոր է` հարկավոր լինի ժամանակային սահմաններ դնել (հաշվի առնելով երեխայի անհատական ռիթմը և տնային հանձնարարությունների ծավալը), որի ընթացքում երեխան պարապում է, կես ժամից մեկ ժամ (կրտսեր դպրոցականների համար) կամ երկու ժամ (ավելի մեծերի համար):

Դրա համար կա ամենաքիչը երկու պատճառ: Նախ և առաջ, այդ ժամանակը սպառվելու հետ մեկտեղ երեխան դժվարանում է կենտրոնանալ և արդյունավետ աշխատել: Եվ հետո, եթե այդ ժամանակին ավելացնել դպրոցում անցկացրած ժամերը, կտեսնեք, որ ստացվում է գրեթե լիարժեք աշխատանքային օր, որը չափազանց շատ է մանկական օրգանիզմի համար:

Կանոն № 4- Ընդմիջումներ կազմակերպեք

Դասերն առանց սթրեսի կատարելու համար երեխային թույլ տվեք փոքրիկ ընդմիջումներ անել` 5-10 րոպե (հիշեք, որ Դուք աշխատելիս նույնպես պարբերաբար ընդմիջում եք անում): Այդ ընթացքում երեխան կարող է աթոռից վեր կենալ և տրորվել, հյութ խմել կամ ուտել մի շերտ նարինջ:

Դա հատկապես հարկավոր է այն երեխաներին, ովքեր նոր են սովորում գրել և երկար են միևնույն դիրքում նստած մնում` տառերը գծագրելով: Ընդմիջման ընթացքում աչքերը ևս կհանգստանան:


Կանոն№ 5- ներկագտնվեքկամստուգեք

Որպեսզիերեխան(հատկապեսառաջինդասարանցին) դասերըպատրաստիառանցսթրեսի, ծնողըպետքէներկագտնվիտնայինաշխատանքներըկատարելիս: Այստեղկարևորէաստիճանականությունը:

Փոքրիկդպրոցականներինմայրիկըկամհայրիկըկօգնենկազմակերպելաշխատանքը, հետևել, որերեխաներկարչմնաորևէմեկբանիվրա: ՍակարողէպահանջելՁերներկայությունըդասերինտրամադրածամբողջընթացքում: Ավելիուշ, երբՁերերեխանավելի  մեծկլինիևինքնուրույնաշխատելուունակություններկունենա, կարողեքպայմանավորվել, որնահեշտևհասկանալիառաջադրանքներըինքնուրույնկատարի, իսկՁեզհետ` բարդերը:

Մեկայլտարբերակէ, երբերեխանինքնուրույնէդասերըպատրաստում, իսկԴուքստուգումեք:

Անպայմանգովեքնրանևընդգծեքնրաինքնուրույնությունը. «Կեցցե՛ս, գրեթեբոլորդասերդինքդեսպատրաստել: Դուարդենմեծես»:

Կանոն № 6- երեխայի փոխարեն մի պատրաստեք դասերը

Ծնողը չպետք է երեխայի  փոխարեն դասերը պատրաստի: Ժամանակ առ ժամանակ Ձեզ մոտ կարող է ցանկություն առաջանա երեխային ասել, ինչպես լուծի խնդիրները կամ պատասխանել հարցերին, որպեսզի արագ ազատվեք: Դա շատ սխալ է:

Նախ և առաջ այդ կերպ Դուք երեխայի համար վատ օրինակ եք հանդիսանում և չզարմանաք, եթե որոշ ժամանակ անց նա խնդրի Ձեզ իր փոխարեն պատրաստել դասերը:

Եվ երկրորդ, այդպես նա երբեք չի սովորի ինքնուրույնություն և պատասխանատվություն:

Այլ ճանապարհով ուղղորդվեք. Դուք միշտ կարող եք առանց պարտադրանքի հուշել, դրդել, ցույց տալ ճիշտ ելքը:

Կանոն № 7- Հավելյալ պարապեք


Որոշ ժամանակ հետևելով, թե ինչպես է Ձեր երեխան տնային առաջադրանքները կատարում` Դուք առանց դժվարության կհասկանաք, թե կոնկրետ ինչն է առավել դժվար նրա համար և ինչի վրա է ամենաշատ ժամանակը ծախսում դասերը կատարելիս: Հնարավոր է, նրա համար դժվար է գրելը կամ որևէ քերականական կանոն, մտովի հաշվելը կամ տեքստը պատմելը:

Եթե ցանկանում եք դասերն առանց սթրեսի անել, հանգստյան օրերին այդ խոչընդոտներին հավելյալ ժամանակ հատկացրեք: Երեխայի հետ հանգիստ պարապեք, առանց շտապելու, և որոշ ժամանակ անց այդ քայլը արդյունք կտա: Ձեր երեխան ինքնավստահություն ձեռք կբերի:

Կանոն № 8-Անկեղծորեն զրուցեք

Եթե Ձեր երեխան ուսումնառության գործընթացը և տնային առաջադրանքներն ավելի շատ բացասաբար է ընդունում, քան դրական, նրա հետ անկեղծորեն զրուցեք: Պատմեք Ձեր դպրոցական տարիներից, որ առարկաներն էին Ձեզ մոտ ավելի լավ ստացվում, և որոնք էին դժվարությամբ տրվում: Կարևոր է, որպեսզի երեխան հասկանա, որ ամեն ինչ չէ և միշտ չէ, որ միանգամից ստացվում, պետք է ջանք գործադրել:

Եթե խնդիրը ուսուցիչն է, եղեք առավելագույնս նրբազգաց: Ասեք, որ ուսուցիչը նույնպես մարդ է` իր դրական և բացասական կողմերով, և երեխան պետք է ինչպես հարկն է պատրաստվի դասին և իրեն դասի ժամանակ լավ պահի, այդ ժամանակ խնդիրներն էլ կլուծվեն: Հնարավոր է, ուսուցիչը պարզապես շատ խիստ է, և երեխան իրեն լավ չի զգում ուսուցչի ներկայությամբ (Միանգամից ասենք, որ բարդ դեպքերում, Դուք ինքներդ պետք է խոսեք ուսուցչի հետ և պարզեք` ինչու սովորողի հետ հարաբերությունները չեն դասավորվում):

Եթե երեխան դժվարանում է համադասարանցիների հետ ընդհանուր լեզու գտնել, պետք է պարզել լարվածության պատճառը, նրանցից որևէ մեկին հրավիրել ձեր տուն, համատեղ որևէ տեղ գնալ կամ մանկական տոն կազմակերպել:

Կանոն № 9- Կրկնուսույցի օգնությանը դիմեք միայն ծայրահեղ դեպքում

Կրկնուսույցի պետք է դիմել միայն, եթե տեսնում եք, որ Ձեր երեխան որևէ առարկայից ետ է մնում, որը օբյեկտիվորեն հաստատում է հենց երեխան կամ ուսուցիչը: Դրա հետ մեկտեղ Դուք ի վիճակի չեք ինքներդ ապահովել պարապմունքների այնպիսի բարձր մակարդակ, որը կծածկեր այդ բացը և հնարավորություն կտար երեխային դասերն անել առանց սթրեսի:

Պետք չէ երեխային ծանրաբեռնել մեծ քանակությամբ առարկաների հավելյալ պարապմունքներով, նույնիսկ եթե Ձեր հնարավորությունները թույլ են տալիս նրան մի տասնյակ վճարովի պարապմունքների գրանցել և վարձել նույն քանակությամբ կրկնուսույցներ: Ամեն դեպքում, Ձեր երեխան չի կարողանա նման քանակությամբ գիտելիք յուրացնել և արդյունավետ զբաղվել բոլոր առարկաներով: Առողջությունը, հանգստի համար ժամանակ ունենալը և ուժերի վերականգնումը առավել կարևոր են:

Կանոն № 10- Համբերատար եղեք

Ցանկանում եմ Ձեզ համբերություն մաղթել: Կոնստրուկտիվ եղեք: Չէ՞ որ սա Ձեր երեխան է, հնարավոր չէ, որ նրա մոտ ընդհանրապես ոչինչ չստացվի:

Համատեղ կոնկրետ ջանքերը, Ձեր բարյացակամությունը և համբերությունը անկասկած արդյունավետ կլինեն, և Ձեր երեխան կսովորի դասերն առանց սթրեսի պատրաստել:

Ռուսերենից թարգմանեց Արևիկ Բաբայանը