• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալության միջազգային օրը

Հունվարի 11-ին ողջ մոլորակով մեկ նշվում է մի համակրելի տոն`շնորհակալության միջազգային օրը: Այդ տոնի մասնակիցները շնորհակալություն են ասում յուրաքանչյուր հանդիպողի և ցանկալի է ավելի քան 100 անգամ:

Տոնի հեղինակը մի վարկածով ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն են, սակայն ոմանք էլ պնդում են, թե այն հայտնագործել է բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ: Սակայն ով էլ լինի հեղինակը մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլ նաև առողջության օր: Հոգեբանների հետազոտությունների համաձայն շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել ստրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը: Բնականաբար շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար:

   Ճապոնիայում աշխատանքի բարձր արտադրողականության պատճառներից մեկն այն է, որ ամեն օր աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունն ավանդաբար շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

   ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԻՉ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒՔ ՈՒԺԵՂ ԵՔ: