• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես ուրախ եմ և զարմացած

Տոներից հետո առաջին օրն էր, որ հանդիպեցինք : Երեխաների հետ շփվելով  ` ես  ուրախ եմ ու  զարմացած:

Հիշում եմ, երբ  ես էի գնում  դպրոց , անհամբեր սպասում էինք  արձակուրդին, իսկ երբ այն ավարտվում էր,  մեր մայրիկները ձեռքներիցս քաշելով մի կերպ դպրոց էին տանում:

Երեխաները   հաշվել էին օրերը և նույնիսկ օրացույցի մեջ ամեն առավոտ ջնջել թվերը: Էրիկը երազել  էր, որ  այս օրը գա: Նրանք իրենց երազում ամեն օր դպրոց են գնացել:

Կարծում եմ, սա մեր կրթահամալիրի ամենամեծ ձեռքբերումն է:

Այսօր խոսեցինք, թե ով ինչպես է դիմավորել  Նոր տարին: Գոռը դիամվորել էր տատիկի գյուղում, որտեղ Ձմեռ պապը իր նվերը դրել էր աստիճաններին:

Էրիկը ռեստորանում մինչև առավոտ  քեֆ է արել: Մյուսները տանը` մայրիկի, հայրիկի հետ: Ինչ խնդրել էին նամակի մեջ` Ձմեռ պապը բերել էր : Միայն Սառայի և Յանայի նվերն է ուշացնում: Նրանց էլ հաստատ կբերի: Չէ որ նոր տարին դեռ նոր է սկսվել: