• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք աշխարհը. Ֆրայրբուրգ

Ֆրայրբուրգը մեծ քաղաք է Գերմանիայի հարավում: Քաղաքը գտնվում է Շվեյցարիայի, Էլզասի և Ֆրանսիայի միջև:

Ֆրայրբուրգն ունի մեղմ կլիմա, հիասքանչ բնություն և տեսարժան վայրեր: Փողոցներում և հրապարակներում կարելի է նաև ֆրանսերեն լսել: Դրանք զբոսաշրջիկներ են Ֆրանսիայից: Կարելի է լսել նաև տարբեր բարբառներ: Դրանք էլ այցելուներ են Շվեյցարիայից և Էլզասից: Ունի մի քանի համալսարան, որտեղ սովորում են  բազմաթիվ ուսանողներ տարբեր երկրներից : Քաղաքի փողոցներով հոսում են փոքրիկ առվակներ, այնպես որ զբոսնելիս պետք է զգույշ լինել: Մարդիկ նախկինում գալիս էին այստեղից ջուր տանելու, որն անհրաժեշտ էր լվացվելու, լողանալու կամ խոհանոցի համար: Շատ սիրված վայր է շուկայի հրապարակը: Քառորդ ժամում կարելի է հասնել մի բարձր լեռան, որտեղից Ֆրայբուրգը կարելի է դիտել վերևից: Լավ եղանակին հարավում նշմարվում են Ալպյան ձյունապատ լեռները:

Գերմաներենից թարգմանեց Լիլիթ Սարգսյանը

Ղեկավար՝ Նաիրա Սարգսյան