• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խորհրդային դերասանները դեմ են սև-սպիտակ ֆիլմերի գունավորմանը

Մոսկվայի «Գույների բանաձև» ընկերությունը թողարկել է մի DVD, որում տեղ է գտել զինվորների կյանքին նվիրված «Սպաներ» դասական ֆիլմի գունավորված տարբերակը, որի ստեղծման համար պահանջվել է մոտավորապես չորս ամիս:

Ֆիլմի գլխավոր հերոսները` Ալինա Պոկրովսկայան և Վասիլի Լանովոն, կտրականապես դեմ են եղել վերականգնման այս ծրագրին: Հեռուստադիտողների մեծ մասը նույնպես կարծում է, որ հին ֆիլմերի գունավորումն աղավաղում է ֆիլմը:

Պետք է նշել, որ նախկինում ևս կինոստուդիան զբաղվել է նմանատիպ աշխատանքներով: Այդպիսի աշխատանքներ են տարվել և վերականգնվել «Մարտի են մեկնում միայն ծերունիները», «Վոլգա-Վոլգա», «Ընկեցիկը» և «Ուրախ երեխաներ» ֆիլմերը:

Այս թեմայով վիճում են նաև ռուս կինոքննադատները: Նրանց մի մասը կողմ է ֆիլմերի գունավորման ծրագրին, իսկ մյուս մասը` դեմ: Շատերն են այդ աշխատանքներին բացասաբար մոտենում`  ասելով, որ դա աններելի վերաբերմունք է արվեստի դասական նմուշների նկատմամբ:

Նմանատիպ խառնաշփոթ առաջացել է նաև ԱՄՆ-ում, երբ գունավորվել և վերականգնվել են  Չարլի Չապլինի և Մերլին Մոնրոյի ֆիլմերը:

Սակայն այս ծրագիրն ունի նաև կողմնակիցներ: Ահա թե ինչ է ասել գունային կոդավորման և խորհրդային ֆիլմերի վերականգման աշխատանքներով զբաղվող պրոֆեսոր Իգոր Լոպատենոկը «Սպաներ» ֆիլմի մասին. «Մեզ համար մեծ պատիվ է մեր կատարած աշխատանքով շնորհակալություն հայտնել տարբեր սերունդների զինվորականներին` սպաներին, ռազմական գործիչներին: Մենք շատ ուշադիր ենք աշխատել ֆիլմի յուրաքանչյուր կադրի վրա: Մեզ համար  գերխնդիր է եղել ֆիլմը, որ հաճույքով դիտվել է շուրջ 40 տարի, պահպանել ևս 40 տարի»:

 Վարդուհի Շահվերդյան,  11-4

Ղեկավար` ԺաննաՀակոբյան