Շարունակելով քննարկումները հագուստի ընտրության մասին` որոշեցինք անցկացնել սոցիոլոգիական հարցում և տեսնել, թե ինչ ոճի հագուստ են նախընտրում մեր հասակակիցները:
Հարցման ընթացքում պարզ դարձավ, որ 80%-ը նախընտրում է սպորտային հագուստ, իսկ 20%-ը պատասխանեց, որ հագուստի ընտրությունը կախված է օրվա տրամադրությունից, նրանից, թե ուր է գնում, կամ հագնում են ինչ պատահի:
Այն հարցին, թե հագուստ ընտրելիս ինչն են կարևորում. հարցման մասնակիցները նշեցին հարմարավետությունը, մոդայիկ լինելը և թե ինչքանով է այն իրենց սազում, ոմանք էլ` որակը և բրենդը:
Իսկ դուք ինչ ոճի հագուստ եք նախընտրում և ինչն եք կարևորում հագուստն ընտրելիս:
Արձագանքեք...