• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ եմ սիրում հագնել

Շարունակելով քննարկումները հագուստի ընտրության  մասին` որոշեցինք անցկացնել սոցիոլոգիական հարցում և տեսնել, թե ինչ ոճի հագուստ են նախընտրում մեր հասակակիցները:

Հարցման ընթացքում պարզ դարձավ, որ 80%-ը  նախընտրում է սպորտային հագուստ, իսկ  20%-ը  պատասխանեց, որ հագուստի ընտրությունը  կախված է  օրվա տրամադրությունից, նրանից, թե ուր է գնում, կամ հագնում են ինչ պատահի:

Այն հարցին, թե հագուստ ընտրելիս ինչն են կարևորում. հարցման մասնակիցները նշեցին հարմարավետությունը, մոդայիկ լինելը և թե ինչքանով է այն իրենց սազում, ոմանք էլ` որակը և բրենդը:

Իսկ դուք ինչ ոճի հագուստ եք նախընտրում և ինչն եք կարևորում հագուստն ընտրելիս:

Արձագանքեք...