• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որպեսզի չմտածեք, որ Լիլիթը միայն զրուցելով է զբաղված

Գևորգյան Լիլիթ,  8-5 դաս.

Որպեսզի չմտածեք, որ Լիլիթը միայն զրուցելով է զբաղված, մի քիչ էլ պատմեմ արածս գործերի մասին: Դե ինչ թաքցնեմ, անկեղծորեն խոստովանեմ, որ երբ փորձեցի հավաքել իմ հաշվետվությունների թղթապանակը, տեսա, որ այնքան էլ շատ չեմ աշխատել:

 Կայքի համար նյութեր եմ գրում հավեսով: Այս ժամանակահատվածում  փորձում եմ Nօtbook ծրագրի անգլերեն  անիմացիոն խաղերից մեկը թարգմանել հայերեն: Իմ կարծիքով հետաքրքիր աշխատանք կդառնա, եթե  կիրառենք դասերի ընթացքում: Էլ ի՞նչ եմ անում, հա, զբաղված եմ ֆոտոսեսիայով: Արեգին թույլ եմ տալիս իմ նեթբուքից օգտվել պայմանով, որ ինձ նկարի: Ասեմ, որ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել: