• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա իմ հեքիաթը

Թովմասյան Արաքս, 8.5 դաս.

Բարևում եմ Ծաղկաձորից, որովհետև ես հիմա այնտեղ եմ: Իմ ամանորյա հրաշքը իրականացավ. վերջապես ձյուն եկավ: Ամանորյա իմ հեքիաթը ձյունն է, քանի որ իմ պատկերացմամբ, հենց սպիտակ, մաքուր և թարմ ձյունն է գեղեցկացնում Ամանորը: Ամանորի գիշերը այնքան շատ ձյուն եկավ, որ երբ ես հյուրանոցից ոտքս դուրս հանեցի, իսկույն խրվեցի ձյան մեջ: 

Ձյունը զարդարում է և փայլ տալիս մերկացած ծառերին: Քաղաքը ամբողջովին սպիտակում է,

չէ ՞որ սպիտակը մաքրություն է խորհրդանշում: Ու ոչ միայն մաքրում է, այլ նաև  լուսավորում է: Ձյունը երջանկություն է բերում բոլոր երեխաներին: Շուրջբոլորը երեխաներ են խաղում, բոլորը ուրախ են, ամբողջ քաղաքը աշխույժ շարժման մեջ է:

Ձյունը այնքան սպիտա~կ ու փայլփլուն է, փափո~ւկ ու փխրո~ւն ,  որ ծակծկում է իմ աչքերը: Շուրջս միայն սպիտակ է և ինձ թվում է, որ ես սպիտակ երկնքում եմ: Օդը մաքուր է: Եղանակը պայծառ է և արևոտ: