Բոլորն էլ գիտեն, որ քրիստոնեական կամ Գրիգորյան օրացույցով Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին:
Գրիգորյան օրացույցը Հուլյան օրացույցի վերափոխված տարբերակն է: Վերջինս ընդունվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի օրոք` մ.թ.ա. 46թ.-ին: Այդ ժամանակ` օրացույցի բարեփոխման ընթացքում, հռոմեական Ծերակույտը որոշում է տարեսկիզբը մարտի 1-ից տեղափոխել հունվարի 1-ը: 1582թ. Հռոմի պապ Գրիգոր 13-րդն արգելում է Հուլյան օրացույցը, քանի որ այն մի փոքր երկար էր:
Աստիճանաբար Գրիգորյան օրացույցը գործածության մեջ է մտնում տարբեր երկրներում: