• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ…

Ամանորը` քրիստոնեական տոն

Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե նշանակությամբ, թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը:

Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է և իր մեջ որևէ խորհուրդ չունի:

Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:

Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-իերեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով:

 Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի -ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները: