• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

mskh.am-ը ստացել է հատուկ մրցանակ

Սովորելու շատ բան ունենք

Դեկտեմբերի 30-ին հայոց տպագրության 500-ամյակին նվիրված՝ էլ. բովանդակության համահայկական 5-րդ մրցույթի ամփոփմանը մեր կայքը ներկայացնող խումբը՝ Սարգիս Մարկոսյան, Շուշան Սողոմոնյան, Տիգրան Խաչատրյան և Ժակ Շաաո,  ստացավ հատուկ մրցանակ կրթության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար՝  HTC Legend հեռախոս։

Մրցույթը, ինչպես նախորդ տարիներին, անցկացվել է Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով՝  էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում և էլ.ներգրավում: Մրցույթում ընդգրկված 320 աշխատանքներից գլխավոր մրցանակի արժանացել է 8 (300.000-ականդրամ) և առաջին կարգի մրցանակի (150.000-ականդրամ)՝  8 կայք։ Իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված 7 առաջին  աշխատանքները (էլ. գիտություն անվանակարգում մրցանակակիր չկար) ստացել են անվանակարգային գլխավոր մրցանակ՝ մուլտիմեդիա համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին (Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխության - WSA) մասնակցելու ուղեգրեր:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին։ Գիտենք, որ շատ բան ունենք սովորելու, և նրանց համարում ենք մեր գործընկերները։ Նրանց ստեղծած էլեկտրոնային ռեսուրսները մեր սովորողներին մատչելի դարձնելու համար կայքերը ներկայացված են «Գործընկեր» էջում։Նրանց, ինչպես մեր բոլոր գործընկերներին, հրավիրում ենք մասնակցելու «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսին։