Հունիսի 28-ից 30-ը «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Տեխնիկական համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրով վերապատրաստումը, որին մասնակցում էին 24 ուսուցիչ Երևանի տարբեր դպրոցներից, բարեհաջող ավարտվեց: 3 օրվա մեր կատարած աշխատանքը համարում եմ բավականին «խիտ», բայց հետաքրքիր ու անհրաժեշտ. այն անպայման դուր կգա սովորողին: