Զորավարժություններն ավելի իրական դարձան, երբ մեր սովորողները սկսեցին կատարել զորամասի հրամանատարների հրահանգները: Այն լրջությունը, զգաստ կեցվածքը, որ ունեին ասպետները, ցույց էր տալիս, որ լավ զինվորներ ենք ունենալու: Ետդարձի ճանապարհին նրանք երկար լռում էին. հավանաբար նրանց աչքերում ամեն ինչ ավելի իրական էր դարձել: