• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն ռազմագիտության խորացված ուսուցման դասարանում

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցը հայտարարում է ընդունելություն ռազմագիտության խորացված ուսուցման 10-11-րդ դասարանում։ Դասարանը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Դասարանում սովորող տղաներն ու աղջիկները կնախապատրաստվեն ռազմական գործին, պարտադիր զինվորական ծառայությանը, ՀՀ բանակում պայմանագրային զինվորական աշխատանքին,  ռազմական բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստանալու։ Իրենց ընտրությամբ կկարողանան արհեստավորի մասնագիտություն յուրացնել:
Ցանկացողները   գրանցվեն  [email protected] հասցեով  կամ այցելեն կրթահամալիրի Մեդիակենտրոն՝ ցանկացած օր՝ ժամը 9.00-21.00։ 
Հասցեն ՀԱԶ, Րաֆֆու 57, Ս. Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս 74.72.46.  091.43 10.99: