• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջության պահպանման, ապահովության, ուսումնական պարապմունքների որակը ապահովելու համար

Չնայած նախազգուշացումներին սովորողները և ուսուցիչները շարունակում են դպրոց հաճախել անհարմար, բարձրակրունկ կոշիկներով, որի պատճառով ոչ միայն խանգարվում է ուսումնական պարապմունքը, այլև վտանգվում է կրողի առողջությունը: Շարունակվում են նաև բջջային հեռախոսով կրթական միջավայրը խաթարելու դեպքերը:

2011-2012 ուսումնական տարում սովորողների և դասավանդողների ապահովության և առողջության պահպանման, ուսումնական պարապմունքների որակը ապահովելու համար.

1.    Կրթական օբյեկտների տարածքում և ուսումնական ճամփորդություններին բացառել անհարմար, բարձրակրունկ կոշիկները, սովորողներին և ուսուցիչներին հանձնարարել դպրոցի համար ունենալ թեթև, հարմար, անաղմուկ կոշիկներ:

2.    Ուսումնական պարապմունքների ժամանակ բացառել նոթբուք-նեթբուքի, բջջային հեռախոսի և թվային այլ միջոցի օգտագործումը ուսումնական պարապմունքի խնդիրներից և բովանդակությունից չբխող նպատակով:

3.    Ուսումնական պարապմունքի ժամանակ չանջատված (ձայնը չանջատած), միջանցքում աղմկող հեռախոսը, պարապմունքի նպատակներին անհամապատասխան օգտագործվող թվային միջոցը մեկ շաբաթով առգրավվում է և հանձնվում թվային միջոցների պահպանման ծառայություն. երրորդ անգամ նույն խախտման համար առգրավված միջոցը վերադարձվում է ուսումնառության կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:

4.    Հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, աշխատողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                      Ա. Բլեյան