• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուռա՜, արդեն դպրոց ենք գալու

Այսօր` օգոստոսի 29-ին,  2011-2012թթ-ի նոր ուսումնական տարվա առաջին հանդիպումն էր, որը լի էր հուզումներով,ուրախությամբ ու շփոթմունքով: Այսօր մենք ծանոթացանք մեր երկու նոր ընկերների` Միքայելի ու Գևորգի հետ, մասնակցեցինք ուրախ մարմնամարզությանը, երգ ու պարին: Մեր ընդհանուր պարապմունքին մասնակցեց նաև տիկին Աիդան ու մեզ հետաքրքիր խաղեր սովորեցրեց, մասնակցեցին նաև ծնողները: Բոլորն ուրախ էին: Իսկ դասարանում նոր գրքեր ստացանք` մեկը մյուսից հետաքրքիր (տեսնես, ե՞րբ պիտի այդ բոլորը կարդանք): Արդեն սովորեցինք Հ. Թումանյանի «Լուսաբացին»  ոտանավորը, նորից խաղացինք, վերջում էլի հյուր եկավ տիկին Աիդան ու նոր խաղ հուշեց, որն էլ վաղն ենք խաղալու:

Ուռա՜, ինչ լավ է, որ արդեն դպրոց ենք գալու:
Մեզ հետ սովորելու ենք հրավիրում նաև մեզ հասակակից, 2005թ-ին ծնված բոլոր երեխաներին: