• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր շնչով

Այսօր` օգոստոսի 29-ին, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ուսումնական նախապատրաստության օր էր: Բոլորը գեղեցիկ և տոնական էին: Երեխաները իրենց պայծառ ու կարոտած ժպիտներով ծաղկեցնում էին  մեր կրթահամալիրը: Աշխույժ կերպով անցկացրինք մեր ընդհանուր պարապմունքը, երգ ու պարով դիմավորեցինք նորեկներին: Հետո բոլոր սովորողները գնացին դասարաններ: Գեղեցիկ զրույց ունեցանք մեր ուսուցչի հետ, կատակեցինք, պատմեցինք մեր ամառային արձակուրդների մասին, նաև ուսումնական առաջարկներ արեցինք հետագա դասերի վերաբերյալ: Բոլորը ոգևորված էին, անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը:

Մի խոսքով` հրաշալի տրամադրությամբ ու լիարժեք անցկացրինք մեր օրը: