• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային աշխատանքների հաշվետվություն

 

Դասավանդող` Թամար Ղահրամանյան

Ամառային արձակուրդի օրերին  աշխատել եմ տնային պայմաններում: Կատարել եմ հետևյալ աշխատանքները.

            1.Պարբերաբար կարդացել եմ կայքը, ծանոթացել նյութերին, կարծիքներ փոխանակել աշակերտների և իմ կոլեգաների հետ:

            2.Գրել եմ հոդվածներ, արել ֆոտոշարքեր Հայատանի տեսարճան վայրերի շուրջ, դրանք զետեղել կայքում (նայել կայքի արխիվը):

            3.Կազմել եմ  ամառային մեդիաօլիմպիադայի առաջադրանքներ մայրենիից 7-9 և 10-12 դասրանների համար (նայել կայքի արխիվը):

            4.Շարունակել եմ թարգմանել Պ. Կուելյոյի ‹‹Լույսի զինվորի գիրքը›› վեպի հերթական գլուխները և ուղարկել հրատարակման (նայել ‹‹Դպիր››  ամսագիր):

            5.Զբաղվել եմ ինքնակրթությամբ, խորացրել անգլերենիս իմացությունը, անգլերեն  վեպեր  ընթերցել: Պարբերաբար կարդացել եմ նաև մեդիագրադարանի նյութերը, որի համար շնորհակալ եմ գրադարանի իմ սիրելի աշխատակիցներին:

            6.Զբաղվել եմ 2011-2012 ուս. տարվա ընդունելությամբ`հեռախոսով ուղղորդել քոլեջի մի ուսանողի և հիմնական դպրոցի մի 2-րդ դասարանցու:

            7.Պարբերաբար այցելել եմ համացանց, սոցիալական այլ ցանցեր, հայտնաբերել հետաքրքիր  ուսումնական նյութեր և տեսանյութեր: