• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կայքի պահպանման և զարգացման աշխատանքների մասին

Օգոստոսի 27-ին կրթահամալիրի տնօրենի հանձնարարությամբ մանկավարժության կենտրոնը կրթահամալիրի կայքի պահպանման և զարգացման աշխատանքներին դասավանդողների մասնակցության վերաբերյալ կատարել է փոքր ուսումնասիրություն:
Կրթահամալիրի տարբեր դպրոցներից պատահական սկզբունքով հետևել ենք mskh.am-ում 14 դասավանդող-աշխատողի գործունեությանը: Հաշվի ենք առել հետևյալ կետերը.

  • անձնական էջից վերջին մուտքը կրթահամալիրի կայք
  • անձնական էջից վերջին հրապարակումը
  • հրապարակված նյութերի քանակը

Արդյունքներն այսպիսին են.

  • Օգոստոսի 27-ի դրությամբ 14 աշխատողներից  անձնական user-ից վերջին մուտքը եղել է օգոստոսի 25-ին, կան մարդիկ, որոնց վերջին մուտքը եղել է հունիս ամսին, իսկ 14-ից 3-ը չունեն իրենց անձնական էջը:
  •  ուսումնասիրված անձնական էջերից վերջին հրապարակումը եղել է 3 օր առաջ, դրանցից մեկում վերջին հրապարակումը 2 ամիս 3 շաբաթ առաջ է (հունիսի սկիզբ), 3-ը չունեն հրապարակումներ
  • անձնական էջից հրապարակված նյութերի քանակը ամենաշատը եղել է 38, ամենաքիչը` 2, 3-ը չունեն հրապարակումներ:
  • 14 աշխատողներից իրենց ուղարկված նամակին մեկ օրվա ընթացքում պատասխանել է 8-ը:

Որպես հիշեցում.

Ըստ ներքին կարգապահական կանոնների.

Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել Live&Edu հասցեների համակարգը, մասնակցել կրթահամալիրի կայքի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալկայքումհրապարակվածնորությունները:

Ըստ դասավանդողի պաշտոնական հրահանգի.

Դասանդողն իր աշխատանքի մեջ պիտի գործածի Live&Edu հասցեների համակարգը, մասնակցի կրթահամալիրի կայքի պահպանման և զարգացման աշխատանքին, սովորողի ու սումնական աշխատանքը կազմակերպելու համար գործածի կայքը, աշխատանքի հրապարակման և ուսումնական քննարկումների կազմակերպման համար գործածի նաև համացանցը:

Հարգելի կրթահամալիրի դասավանդողներ, աշխատողներ, խնդրում  ենք այսուհետ տանը կայք մուտք  գործել Ձեր անձնական էջից: Շնորհակալություն: