• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատողների ընդհանուր ժողով

Օգոստոսի 27-ին` ժամը 14.30, մարմարյա սրահում աշխատողների ժողովն է: Գրասենյակների ղեկավարները օրվա ընթացքում անհատապես զգուշացնում են մասնաճյուղի յուրաքանչյուր աշխատողի, ժողովից առաջ հաշվառում են և ժողովից հետո (նույն օրը)  կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում բացակաների ցուցակը:

Բոլորի ներկայությունը, բացի շենքերի հերթապահներից, պարտադիր է:

Օրակարգում`

1.     Օգոստոսի 29-30-ի պարապմունքների մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը

2.     Գրադարանի ղեկավարի հաղորդումը ուսումնական գրականությամբ  ապահովվածության մասին

3.     Դպրոցների խորացված ուսուցման դասարանների կազմերի ներկայացում

4.     Վերաքննության արդյունքների մասին

5.     Սովորողների տրանսպորտային տեղափոխում

6.     Սեպտեմբերի 5-ի կրթական շքերթ

7.     Սեպտեմբերի 8. ամառային մեդիաօլիմպիադայի փակում, աշնանային մեդիաօլիմպիադայի բացում

8.     Ուսուցման այլ պայմաններ. կրթահամալիրի նախակրթարանային խմբերը (2-4 տարեկաններ), ներառական ուսուցումը` կրթահամալիրի ընտանիքներին ուղղված ծառայություն