• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախարարը չսպասեց

Զարմանալի է, բայց… նման դեպքեր էլ են լինում

     Օգոստոսի 26-28 Ծաղկաձորում տեղի է ունենում  «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները»  թեմայով համաժողովը: Համաժողովի առաջին օրը նախատեսված  էր հանդիպում քննարկում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Որպես կանոն հանդիպումներից ուշանում են պաշտոնյաները, բայց արի ու տես, որ այս անգամ եղավ ճիշտ հակառակը: Նախարարը մեզանից շուտ էր հասել պայմանավորված վայր, և մեզ այնտեղ չգտնելով հեռացել: Մենք ուշացանք…
     Առաջին աշխատանքային օրվա ամենաբովանդակալից դեպքը, թերևս սա էր:
     Նախաձեռնության համակարգող Արթուր Իշխանյանը ներկայացրեց հավաքի հիմնական նպատակը և անելիքները: Բանավեճ չծավալվեց, քանի որ մասնակիցները համակարծիք էին առանցքային հարցերի վերաբերյալ:
     Ինչևէ… հուսանք, որ մյուս երկու աշխատանքային օրերը մենք կանցկացնեք ավելի բովանդակալից:

Համաժողովում կրթահամալիրի ներկայացուցիչ՝  Վահրամ Թոքմաջյան