• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մրցույթի հերթական փուլում` նոր բանալիներ

Գայանե Ալավերդյան

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում  ուսուցչի թեկնածուները հերթական փորձությունն էին հաղթահարում: Մրցույթի այս փուլի առաջադրանքները վերապատրաստման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ուրույն տարբերակ  էին: Հանձնարարված էր կատարել թարգմանություն, սակայն դրանով միայն լեզվի իմացությունը չէ, որ պետք է ստուգվեր. թարգմանելու համար նախատեսված տեքստերն ամենևին էլ պատահականորեն չէին ընտրված, այլ մասնագիտական գրականությունից էին: Կատարելով թարգմանություն` ուսուցիչները նոր մասնագիտական տեղեկություններ էին ստանում:

Լավ ընկերը ոչ թե նա  է, ով հյուրասիրում է իր որսած ձկից, այլ նա, ով սովորեցնում է ձուկ որսալ: Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, ի դեմս Սուսան Մարկոսյանի, մեզ տալով թարգմանական տեքստերը,  դարձավ մեր լավագույն ընկերը, քանի որ դրանցում <նոր ձկներ> որսալու` նոր գանձերի կղզի պեղելու բանալիներ կային:

Անկախ նրանից` կհաղթահարեմ բոլոր փորձությունները, թե ոչ, կրթահամալիրից շնորհակալ եմ թե’ նոր գիտելիքներով զինելու, թե’ սրտաբացորեն հյուրընկալելու համար: Այստեղ շինծու խստություն չես տեսնի, ընդունում են բարեհամբույր և մասնագետից ակնկալում  են լավ պատրաստվածություն: