• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նեթբուքը» շարունակում է նոր ընկերներ գտնել

Այսօր մի փոքրիկ խմբով «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը ներկայացրեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանին հարակից այգիներում: Մեզ հանդիպած անցորդներին ներկայացրեցինք կրթահամալիրը, կայքը, տրամադրեցինք բուկլետներ: Նույնիսկ երկու տարեկան Մարիամը չկարողացավ անտարբեր անցնել նեթբուքի կողքով: Նա նեթբուքի հետ այպես էր վարվում, կարծես, համակարգչի վարպետ է: Վերջում եկանք մեդիակենտրոն` մեդիաշարադրություն գրելու:

Էրիկ Սահակյան, Էլեն Սահակյան