• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարյուրն ինչպես տասը

 Այսօր իմ համար շատ լավ անցավ: Մենք շրջում էինք <<Շողակաթ>> հեռուստաընկերության կողքի այգում և բաժանում <<Նոթբուքն ինձ դասընկեր>> ծրագրի բուկլետները: Հարյուր բուկլետն այնպես բաժանեցինք, կարծես տասը լինեին: Ուզում եմ նշել, որ շատերը ծանոթ չէին մեր կրթահամալիրին: Շատ լավ էինք աշխատում մեր երկու ուսուցչուհիների` ընկեր Անահիտի և ընկեր Հասմիկի հետ: Մեր խմբում սկզբում ամենաակտիվը ես էի, բայց հետո բոլորս սկսեցինք շատ լավ աշխատել: Բուկլետները բաժանելիս մի պապիկի հանդիպեցի, ով կարդալ չգիտեր: Դա շատ ցավալի էր: Ճիշտ են մեծերը,երբ ասում են սովորեք:

Արեգ Տոնոյան