• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նամակ Արգենտինայից

Ինչպես գիտեք, Արգենտինայի Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանը և մեր կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանը համագործակցում են: 2009-ին և 2010-ին արգեիտինացի պատանիները հյուրընկալվել են կրթահամալիրում: Այս տարի կայացավ առցանց շախմատի ընկերական հանդիպումը: Շաբաթներ առաջ մենք նորից հյուրընկալեցինք վարժարանի հմայիչ, հայտնի հայագետ-մանկավարժ տնօրինուհի Ադրիանա Սուբարլյանին, ում հետ Աշոտ Բլեյանը քննարկեց գործընկերության զարգացումը: 

Այսօր ստացանք տիկին Ադրիանայի նամակը, որը սիրով հրապարակում ենք:

Յարգելի Պր. Աշոտ Բլեյան

Շատ գոհ մնացի մեր կարճ, բայց արդիւնաբեր հանդիպումէն: Իսկապէս գնահատելի է ձեր տարած հսկայական աշխատանքը Վարժարանին մէջ:

Նաեւ մեր խորին շնորհակալութիւնը կ'ուզենք յայտնել ձեր ազնիւ եւ հիւրասէր առաջարկին բնականներու տրամադրութեան մեր խումբին համար:

Շէնքը, որ առիթը ունեցայ ճանչնալու, գեղեցիկ եւ հանգստաւէտ է, եւ այսպէս փոխանցեցի դպրոցին վարչութեան եւ ընտանիքներուն, սակայն այս տարի քանի մեզ վստահեցուցին, որ հանրակառքը բոլորովին մեր տրամադրութեան տակ պիտի ըլլայ որոշեցինք նորէն Եղուարդի Մխիթարեան Միաբանութեան տունը երթալ եւ ձեզի ձրանձույթ չի տալ:

Պր. Աշոտ, ինչպէս կանխեցի, երբ տեսնուեցանք, երկու յատուկ հրաւէներ կան:

Ա) Սեպտեմբեր 16 ին ժամը 18.30 ին Զվարթնոց օդակայանին նոր  շէնքին բացումը պիտի ըլլայ, եթէ ոեւէ անպատեութիւն չկայ եւ դուք կը փափաքիք ձեր Վարժարանէն խումբ մը դպրոցականներու պատուիրակութիւն մը ընկերանայ մեր աշակերտներուն; հարկ է որ բոլորին անուններով եւ անցնաթուղթերու թիւերով ցանկ մը ղրկէք ինծի որ փոխանցեմ կազմակերպիչ յանձնախումբին աւելցնելով ընկերացող ուսուցիչներունը:

Եթէ կը փափաքիք նոյն Սեպտեմբեր 16ին, կէսօրին, կրնանք հանդիպումը կազմակերպել մեր երկու դպրոցներու միջեւ եւ յետոյ միասին կ'երթան օդակայան:

Բ) Սեպտեմբեր 18-19-20 ին ՝ FRUIT FULL  [1] գործունէութիւնը տեղի պիտի ունենայ . եթէ կը փափաքիք ձեր ուսուցչական կազմէն մի քանի  հոգի մասնակցի՝ յուսամ գոհ կը մնաք, դժբախտաբար մեր խումբին համար անկարելի պիտի ըլլայ որովհետեւ 20ին  կը վերադառնան :

Կը սպասեմ ձեր լուրերը:

Յարգանքով

Ատրիանա

[1] FRUIT FULL-ը նաև դպրոցների ցանց է Մեծ Բրիտանիայում