• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համաշխարհային պատմություն

10-րդ դասարանի սովորողների կարողությունների առաջին ստուգում

1.      Նշել քաղաքակրթությունների երեք հիմնական տիպերը, դրանց տարբերություններն ու ընդհանրությունները: - 20 միավոր

2.      Ո՞ր տարածաշրջաններում են ձևավորվել վաղ երկրագործական կենտրոնները, և ինչպիսի՞ օրինաչափություն է գործել դրանց ձևավորման համար: - 15 միավոր

3.      Ինչո՞վ է պայմանավորված արտադրական հարաբերությունների զարգացումը վաղ երկրագործական բնակավայրերում: - 15 միավոր

4.      Ինչպիսի՞ օրինաչափություն է գործում առաջին քաղաք-պետությունների կազմավորման գործընթացում, և ինչո՞վ է պայմանավորված միասնական պետական օրենքներ ունենալու անհրաժեշտությունը: - 20 միավոր

5.    Արդյո՞ք Էխնաթոնի կրոնաքաղաքական բարեփոխումը ժամանակի և հասարակության պահանջն էր, թե զուտ փարավոնի քմահաճույքը:  Հիմնավորել յուրաքանչյուր պատասխանը փաստերով: - 30 միավոր

 

 Գնահատում

30-40 միավոր– 4; 41-50 միավոր– 5; 51-60 միավոր– 6; 61-70 միավոր– 7; 71-80 միավոր– 8; 81-90 միավոր– 9; 91-100 միավոր– 10

Կատարմանժամկետը1 շաբաթ