• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ առաջին դասընթացը

Այսօր ես նորից ծանոթացա նոր երեխաների` մեր դպրոցի նոր սովորողների հետ: Այս անգամ մի քիչ տպավորությունները ուրիշ էին, կարգավիճակս նույնպես փոխվել էր. նախորդ 5 օրերի ընթացքում ես այստեղ սովորում էի այն ծրագրերը, որոնք ես այսօր սովորեցրի  իմ հասակակիցներին:

Ինձ թվում է, որ երեխաներին հետաքրքիր էր այսօրվա դասը, իսկ եթե ոչ… Ես խոստանում եմ, որ վաղվա դասը ավելի հետաքրքիր ու բուռն կանցնի:  

Մարտիրոսյան Հռիփսիմե